«Ռուսաստանը հատուկ իրավունքներ չունի»



2020 թվականի պատերազմից հետո տարածված է կարծիքը, որ Ռուսաստանը «նախապատվությունը տվեց» Ադրբեջանին՝ Հայաստանին չտրամադրելով անհրաժեշտ ռազմական եւ քաղաքական աջակցություն։ Մինչդեռ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից 20 տարի առաջ Վլադիմիր Պուտինը հստակ ասում էր, որ շատ ավելի պրագմատիկ մոտեցում է որդեգրելու՝ ի տարբերություն Բորիս Ելցինի։


Այց շահարկումների ֆոնին


2000 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա։ Դա նաեւ Հայաստանի ղեկավարի առաջին այցն էր Մոսկվա վերջին երեք տարվա ընթացքում. վերջին անգամ 1997 թվականի օգոստոսին Մոսկվա այցելեր էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Չնայած հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների մասին փաստերի բացակայությանը, 2000 թվականի առաջին կիսամյակում այս թեման հաճախ էր հայտնվում ռուսական եւ հայկական մամուլի էջերում։

2000 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը ասել էր.

 

 

Քոչարյանը նաեւ ասում էր, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը վախեցնում է պոտենցիալ արեւմտյան գործընկերներին։ «Հայաստանում ռուսական ռազմակայանները նոր բաղադրիչ չեն Հարավային Կովկասում»,- նշում էր նախագահը։

 

 

Այցի նախօրեին «Ո՞վ է կանգնած ընտրության առջեւ՝ Երեւանը, թե՞ Մոսկվան» հոդվածով հանդես էր եկել ռուսական պաշտոնական «Ռոսիյսկայա գազետա»-ն։

 

 

Առանց սենսացիաների


Նրանք, ովքեր այցից սենսացիաներ էին ակնկալում, հիասթափված մնացին։ Այցը հանգիստ ու գործնական էր՝ առանց «հայ-ռուսական դարավոր բարեկամության» սենտիմենտալ դրսեւորումների։ Միեւնույն ժամանակ, մի շարք հանգամանքներ ցույց տվեցին, որ Վլադիմիր Պուտինի կառավարման առաջին իսկ տարում Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը էական փոփոխությունների ենթարկվեց՝ ավելի պրագմատիկ դառնալով։

«Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրում նոր «հեղափոխական» ձեւակերպումներ չկային: Տարածաշրջանային համատեքստում հետաքրքիր էր այսպես կոչված «կովկասյան քառյակին» (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) վերաբերող կետը: «Հայաստանը եւ Ռուսաստանը տարածաշրջանի բոլոր երկրների փոխգործակցությունը համարում են Կովկասում անվտանգության ամրապնդման եւ համագործակցության զարգացման հիմք՝ հատուկ նշանակություն տալով «կովկասյան քառյակի» կառուցողական դերակատարությանը», - նշվում էր հռչակագրում։ Դրանում խոսվում էր նաեւ այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը համակարգելու են իրենց արտաքին քաղաքական գործունեությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ կամ համակարգված գործողություններ իրականացնելու նպատակով։


«Ռուսաստանը հատուկ իրավունքներ չունի»


Քոչարյանի այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր արել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի վերաբերյալ։

Իր ընտրվելուց հետո առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը բարձրաձայնել էր Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում եւ հարցին մոտեցել էր շատ պրագմատիկ կերպով։

 

 

 

 

Պուտինը նաեւ նշում էր, որ կարգավորման գործընթացում կողմերը կարող են տարբեր զիջումների եւ փոխզիջումների գնալ, եւ ինքը չէր ցանկանա, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե դա արվում է Ռուսաստանի ճնշման ներքո։

Փաստորեն, Ռուսաստանի դիրքորոշումը սկսեց համընկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշման հետ. «պատրաստ ենք աջակցել ցանկացած լուծման, որը կգտնեն հակամարտող կողմերը»։


«Չափազանց շատ նրբերանգներ»


Ռուսական մամուլն այն ժամանակ այլ կերպ էր մեկնաբանում իր նախագահի խոսքերը. «Կոմերսանտ» թերթը պնդում էր, որ Քոչարյանին իրականում չի հաջողվել ամրագրել Ռուսաստանի աջակցությանը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Իսկ «Նեզավիսիմայա գազետա»-ն սուր քննադատության էր ենթարկել ռուսաստանյան իշխանությունների դիրքորոշումը։

 

 

«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցը լակմուսի թուղթ դարձավ՝ արտացոլելով Ռուսաստանի անդրկովկասյան քաղաքականության նոր միտումները։ Մոսկվան, կարծես թե, որոշել է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում մեկուսացման ճանապարհով գնալ եւ չի էլ թաքցնում դա», - գրում էր թերթը։

Հեղինակը պատահական չէր համարում, որ Քոչարյանի եւ Պուտինի հանդիպման օրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը հայտարարել էր Պուտինի՝ 2000 թվականին Բաքու այցելելու մտադրության մասին. «Չափազանց շատ նրբերանգներ կան, որոնց վրա դժվար է ուշադրություն չդարձնել», - նշվում էր հոդվածում։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: